Հայտնի է հարձել, թե արդյոք Կիլիան Մբապպեն կարող է մասնակցել Հոլանդիայի հետ խաղին

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապպեն Հոլանդիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում չի լինի մեկնարկային կազմում, հայտնում է L’Équipe-ը։

Մբապպեն կոտրել է քիթը Ավստրիայի հետ մեկնարկային խաղում (1:0) և հոլանդացիների հետ խաղին ընդառաջ հարձակվողը մարզվել է հատուկ դիմակով։

Աղբյուրի տեղեկություններով՝ քթի կոտրվածքը խանգարում է ֆրանսիացուն նորմալ մարզվել, և այսօր նա հանդիպումը կսկսի պահեստայինների թվում։