Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատասխանել է լրագրողների հարցին 69-րդ րոպեին թիմի ավագ Հարի Քեյնին փոխարինելու մասին։
«Մեզ էներգիա էր պետք։ Մենք երկու խաղ անցկացրինք, և մեզ թարմ ֆուտբոլիստներ էին պետք խաղադաշտում, մեզ էներգիա էր պետք պրեսինգի համար»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։
Նշենք, որ այս հանդիպման անգլիացիների միակ գոլը խփեց Քեյնը։