Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին EURO-2024-ի Իտալիայի հետ խաղում ազգային հավաքականի մարզաշապիկով 12-րդ խաղն է անցկացնում խոշոր մրցաշարերում։
Ինչպես հաղորդում է Opta-ն, 21-ամյա Պեդրին կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումը, ով աշխարհում միակ ֆուտբոլիստն էր, ով մինչև 22 տարեկան դառնալը 12 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում խոշոր մրցաշարերում։
Ընթացիկ Եվրոյում Պեդրին արդեն գոլային փոխանցման հեղինակ է դարձել Խորվաթիայի հետ խաղում (3։0)։