Կիլիան Մբապպեին կարգելեն խաղալ EURO-2024-ում Ֆրանսիայի դրոշի գույներով ներկված դիմակով

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն իր առաջին մարզումն անցկացրել է հատուկ դիմակով հինգշաբթի (հունիսի 20-ին) Ավստրիայի դեմ խաղում (1։0) քիթը կոտրելուց հետո։

Մբապպեն լրագրողների առաջ ներկայացել է ազգային դրոշի գույներով ներկված դիմակով։

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, հարձակվողին կարգելվի օգտագործել այս դիմակը պաշտոնական խաղերի ժամանակ։ Խաղերի համար թույլատրվում են միայն չեզոք գույնի դիմակներ, որոնք թույլ չեն տա թիմի կամ արտադրողի նույնականացումը։

 

Image