Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման հույս ունի, որ EURO-2024-ի եզրափակիչում կհանդիպի Իսպանիայի հետ։
Հունիսի 20-ին իտալացիները խմբային փուլի երկրորդ տուրում պարտվեցին իսպանացիներին (0։1)։
«Առաջին հերթին մտածում եմ թիմի մասին: Եվ բոլորս միասին պետք է մտածենք Խորվաթիայի դեմ պայքարի ու հաղթանակի մասին։
Իսպանիան, անկասկած, ֆավորիտներից մեկն է, և ես հույս ունեմ, որ մենք կհանդիպենք նրանց եզրափակչում»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում AS-ը։