Հինգշաբթի օրը՝ հունիսի 20-ին, կայացավ EURO-2024-ի 2-րդ տուրի հանդիպումը, որում Իսպանիան հաղթեց Իտալիային։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով։
Իսպանիան և Իտալիան 11-րդ անգամ հանդիպեցին խոշոր մրցաշարերում՝ 8 անգամ Եվրոյում և 3 անգամ՝ աշխարհի առաջնությունում։ Այս ցուցանիշը ռեկորդային է երկու եվրոպական թիմերի հանդիպումների քանակով։
Բացի այդ, Իսպանիան և Իտալիան հանդիպեցին հինգերորդ եվրոն անընդմեջ 2008 թվականից ի վեր, ինչը նույնպես ռեկորդային է։
Երկրորդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը 6 միավորով իրեն երաշխավորեց B խմբում առաջին տեղից 1/8-րդ եզրափակիչ դուրս գալը։ Եվրոպայի գործող չեմպիոնները, որոնք առաջին պարտությունը կրեցին մրցաշարում, երկրորդ տեղում են 3 միավորով։