Ռոնալդ Կուման. «Ես չեմ անհանգստանում այդ մասով»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում, թե արդյոք Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապպեն կմասնակցի EURO-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի առաջիկա հանդիպմանը։

Մբապպեն կոտրել է քիթը Ավստրիայի հետ մեկնարկային խաղում (1:0) և հոլանդացիների հետ խաղին ընդառաջ հարձակվողը մարզվել է հատուկ դիմակով։

«Ֆրանսիան այնքան ուժեղ է, որ նույնիսկ եթե նա չխաղա, շատ ուժեղ փոխարինող կգտնվի։ Ես չեմ անհանգստանում այդ մասով, քանի որ չեմ կարող ազդել դրա վրա: Սա մեզ համար ոչինչ չի փոխում»,- Կումանի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։

Հունիսի 21-ին Լայպցիգի մարզադաշտում կհանդիպեն Հոլանդիայի և Ֆրանսիայի հավաքականները։