Հինգշաբթի օրը՝ հունիսի 20-ին, Ֆրանկֆուրտում կայացավ EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Անգլիայի և Դանիայի հավաքականների հանդիպումը։
Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է անգլիացիների ավագ Հարի Քեյնը։ Դանիայի հավաքականը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը 34-րդ րոպեին՝ Մորտեն Ջուլմանի հեռահար հարվածով:
Անգլիան 4 միավորով C խմբի առաջին տեղում է։ Դանիան և Սլովենիան ունեն 2, իսկ Սերբիան՝ 1 միավոր։
Խմբային փուլի վերջին տուրում Անգլիան կմրցի Սլովենիայի, իսկ Դանիան՝ Սերբիայի հետ։