Դիդյե Դեշամ. «Նա կարող է մասնակցել Հոլանդիայի դեմ հանդիպմանը»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է պատրաստ լինել EURO-2024-ի Հոլանդիայի դեմ հանդիպմանը։

«Նրա կրած մեծ ցնցումից հետո ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Բնականաբար, եղան հետևանքներ.
Երեկ նա կարողացավ դուրս գալ խաղադաշտ և մի փոքր աշխատել։ Կարող եմ հաստատել, որ Կիլիան Մբապպեն իրեն ավելի լավ է զգում։ Ամեն ինչ զարգանում է այն ուղղությամբ, որ նա հասանելի կլինի վաղը»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Ավստրիայի հետ խաղում Մբապպեն կոտրել էր քիթը հակառակորդ պաշտպանի հետ գնդակի համար պայքարելիս։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս վնասվածքի պատճառով հարձակվողը բաց կթողնի ամբողջ խմբային փուլը։