Մանուել Նոյեր․ «Շատ գոհ եմ, որ այստեղ նման մրցաշար է տեղի ունենում»

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Եվրոպայի առաջնությունում տիրող մթնոլորտը։ Մրցաշարը տեղի է ունենում Գերմանիայում։

«Անհավանական մթնոլորտ, լեցուն մարզադաշտեր։ Շատ գոհ եմ, որ այստեղ նման մրցաշար է տեղի ունենում։ Գերմանիայի հավաքականը միշտ ֆավորիտ է, բայց մենք անելիքներ ունենք»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում DFB-ն։

EURO-2024-ի խմբային փուլի առաջին երկու տուրերում Գերմանիան հաղթեց Շոտլանդիային (5:1) և Հունգարիային (2:0)։ Եզրափակիչ խաղում Յուլիան Նագելսմանի թիմը կհանդիպի Շվեյցարիայի ընտրանու հետ։