Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպային, հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ «Միլանը» շուտով կարող է պաշտոնական առաջարկով դիմել իսպանական թիմին։ 30-ամյա հարձակվողը նախկինում հանդես չի եկել Ա Սերիայում։

Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Դեպայը դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։