Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ ներկայումս բանակցություններն ընթանում են 34-ամյա Նաչոյի և սաուդյան «Ալ-Քադիսիյա» ակումբի միջև։ Նշենք, որ «Ալ-Կադիսիան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայի բարձրագույն դիվիզիոնում։ Ակումբը բարձր հավակնություններ ունի՝ հաշվի առնելով եվրոպական առաջնությունների բարձրակարգ ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը։
Հիշեցնենք, որ Նաչոն իր ողջ կարիերան անցկացրել է «Ռեալում», պաշտպանը դեռ չի խաղացել այլ թիմերում։