Գաբրիել Մարտինելի. «Մենք պատրաստվում ենք պայքարել բոլոր տիտղոսների համար»

«Արսենալի» կիսապաշտպան Գաբրիել Մարտինելին հայտնել է, որ «զինագործները» մտադիր են հաջորդ մրցաշրջանում պայքարել բոլոր տիտղոսների համար։

«Մենք շատ երիտասարդ թիմ ունենք՝ մեծ ներուժով: Կասկած չկա, որ մենք էլ ավելի ենք աճելու։

Մենք պատրաստվում ենք պայքարել բոլոր տիտղոսների համար՝ Պրեմիեր Լիգա, Չեմպիոնների Լիգա, Անգլիայի գավաթ։ Մարդիկ մեծ հավատ ունեն մեր աշխատանքին։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք տիտղոսներ նվաճելու վրա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

2023/24 մրցաշրջանում Միկել Արտետայի թիմը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ երկու միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին»։