Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել «Ալ-Հիլալ»

«Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել «Ալ-Հիլալ», հայտնում է Football Italia-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալացիները չեն ցանկանում վաճառել ֆուտբոլիստին, սակայն ֆուտբոլիստի ֆիքսված գումարը կազմում է 175 միլիոն եվրո, հաղորդվում է, որ սաուդցիները կարող են օգտագործել այս տարբերակը Լեաուին ձեռք բերելու համար։

Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։