Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է Իտալիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից իր ակնկալիքներով։
«Իտալիան շատ նման է մեզ։ Նրանք վերջերս թարմացրել են թիմը, երիտասարդ տղաներ ունեն, ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես են նրանք պայքարում։ Շատ վարպետներ և փորձառու ֆուտբոլիստներ կան։ Իտալիային նայելը նման է քո արտացոլանքին նայելուն։
Առայժմ մեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում, բայց աճի տեղ միշտ կա։ Մենք պետք է խոնարհ մնանք և շարունակենք պայքարել։ Սա երկար մրցաշար է։ Առջևում երկար ճանապարհ կա, և մենք լավ գիտենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների ներուժը։ Մենք անխոնջ աշխատելու ենք ավելի ու ավելի լավը դառնալու համար։
Ցանկացած պարագայում մենք ձգտում ենք ավելի ուժեղ լինել։ Մենք ունենք տարբեր ֆուտբոլիստներ, ովքեր կարողանում են հարմարվել տարբեր պայմաններին։ Փիլիսոփայություն կա՝ մենք պետք է վերահսկենք մեր ֆուտբոլը, մեր փոխանցումային խաղը։ Բայց ֆուտբոլը փոխվում է։ Գրոհներն ավելի արագ են դառնում, իսկ մենք փորձում ենք հնարավորինս արագ գրոհել։ Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի ոճ, որը թույլ կտա մեզ հաղթել»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իսպանիա – Իտալիա խաղը կկայանա հունիսի 20-ին։