«Լեսթերը» նոր գլխավոր մարզիչ ունի

Սթիվ Կուպերը դարձել է «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

44-ամյա ուելսցին «Նոթինգհեմ Ֆորեստը» գլխավորել է 2021-2023 թվականներին։ Նա նախկինում աշխատել է «Սուոնսիում», Անգլիայի երիտասարդական թիմերում և «Լիվերպուլի» համակարգում։

«Լեսթերում» Կուպերը փոխարինեց Էնցո Մարեսկային, ով դարձավ «Չելսիի» գլխավոր մարզիչ։ Անցած մրցաշրջանում «Լեսթերը» հաղթեց Չեմպիոնշիփն ու նվաճեց Պրեմիեր Լիգայի ուղեգիր։