Գարեթ Սաութգեյթ. «Նրա հետ աշխատելը հաճույք է»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է Դանիայի դեմ խաղի սպասելիքներով և խոսել թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կարևորության մասին։

«Բելինգհեմի հետ աշխատելը հաճույք է: Բայց բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան։ Թիմի հաջողությունը չի կարող կախված լինել մեկ ֆուտբոլիստից։ Պետք է ապացուցենք, որ ավելի ուժեղ ենք, քան երեք տարի առաջ։ Գիտենք, որ լավ ֆուտբոլիստներ ունենք և կարող ենք ավելի լավ խաղալ, քան առաջին խաղում։

Երբեք չեմ մտածում, թե ով է հանդիպման ֆավորիտը, իսկ ով՝ ոչ։ Գլխավորը կոնկրետ օրը բարձրակարգ խաղ ցուցադրելն է»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։