Adidas-ը ներկայացրել է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի խաղակոշիկները, որոնք նա կրելու է Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Adidas F50 կոշիկների մոդելը կոչվում է Triunfo Dorado («Ոսկե հաղթանակ») և պատրաստված է սպիտակ, սև և ոսկեգույն գույներով։
Հունիսի 20-ից հուլիսի 14-ը ԱՄՆ-ում կանցկացվի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։
Ամերիկայի գավաթի խաղարկությունում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Կանադային (հունիսի 21), Չիլին (հունիսի 26) և Պերուին (հունիսի 30)։