Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն գերմանական Sport Bild պարբերականին տված հարցազրույցում ընդգրկել է Իսպանիային և Գերմանիային Եվրո-2024-ի չեմպիոնի հավակնորդների թվում։
«Տնային առավելությունը կարող է շատ օգնել գերմանացիներին: Ձեր թիմը երիտասարդ է և ներկայումս վերակառուցման փուլում է: Իհարկե, Գերմանիան տիտղոս նվաճելու հնարավորություն ունի։ Նրանք մրցունակ են, հաճախ են հաղթել մրցաշարերում, և ես համոզված եմ, որ որպես տանտեր նրանք շատ բարդ մրցակից են։
Իսպանական իրավիճակը նման է Գերմանիայի հավաքականին։ Իսպանիան սերնդափոխություն է ապրում։ Սակայն վերջին տարիներին Իսպանիան միշտ լավ դեմք է ցույց տալիս մրցաշարերում և նաև տիտղոսի հավակնորդ է»,- ասել է Պիկեն։