ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Խորվաթիա – Ալբանիա (2:2) հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչին, ով խաղի 74-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1:1։
Կրամարիչը խաղի ընթացքում անցել է 10,5 կմ, իսկ փոխանցման ճշգրտությունը կազմել է 82%։