Խվիչա Կվարացխելիան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան ցանկանում է հեռանալ Իտալիայից և կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է Djaameel-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի կողմի և փարիզյան ակումբի ներկայացուցիչների միջև արդեն նախնական համաձայնագիր է ստորագրվել, սակայն իրավիճակը բարդանում է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հրաժարվելով վրացի ֆուտբոլիստին վաճառելուց։

Նշենք, որ Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։