Գերմանիայի վարդագույն մարզաշապիկը EURO-2024-ից առաջ գերազանցել է վաճառքի ռեկորդները

Գերմանիայի հավաքականի նոր վարդագույն մարզաշապիկը դարձել է հավաքականի ամենահայտնի արտագնա մարզաշապիկը։

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ մարզահագուստը գերազանցել է արտագնա մարզաշապիկների վաճառքի ռեկորդը՝ ներկայացման պահից մինչև Եվրո-2024-ը։

Եվրո-2024-ի Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը պատրաստում է adidas-ը, սակայն 2027 թվականից Nike-ը կդառնա Գերմանիայի հավաքականի նոր հովանավորը։