«ՌԲ Լայպցիգը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեի հետ: Մասնագետի նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
47-ամյա Ռոզեն ծնունդով Լայպցիգից է: Գերմանացին պրոֆեսիոնալ մարզչական կարիերան սկսել է 2010 թվականին՝ ստանձնելով «Մայնց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։ Մարկոն «ՌԲ Լայպցիգի» ղեկին է 2022 թվականից։ Նախկինում Ռոզեն գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և ՌԲ Զալցբուրգը։
«ՌԲ Լայպցիգը» 2023/24 մրցաշրջանն ավարտեց Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում՝ 34 հանդիպումների արդյունքներով վաստակելով 65 միավոր։ Այսպիսով, «Ցլերը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում: