Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, ով քթի կոտրվածքի տեսքով վնասվածք էր ստացել Ավստրիայի հավաքականի հետ EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում (1:0), ասել է, որ առանց ռիսկի դիմելու անհնար է հաղթելու։
«Նա, ով ռիսկի չի դիմում, չի հաղթում»,- գրել է հարձակվողը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն կարող է բաց թողնել EURO-2024-ի խմբային փուլի բոլոր հանդիպումները։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Կիլիանին հաջողվել է խուսափել վիրահատությունից։ EURO-2024-ում Ֆրանսիայի հավաքականը հանդես է գալիս D խմբում։ Դեշամի թիմի մրցակիցներն են Ավստրիայի, Լեհաստանի և Հոլանդիայի հավաքականները։ Նշենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կտեւի մինչեւ հուլիսի 14-ը։ Եվրոյի ներկայիս հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Անգլիային։