Դուշան Տադիչը ներողություն է խնդրել Սերբիայի հավաքականից

Դուշան Տադիչը ներողություն է խնդրել Սերբիայի հավաքականից իր հուզական հայտարարության համար։

Սերբիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի խաղում պարտվեց Անգլիային (0:1):

35-ամյա սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչը չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում։ Կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում 61-րդ րոպեին։

Խաղից հետո «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստն ասել է. «Ես թիմի առաջատարն եմ, ավագն ու լավագույն խաղացողը: Եթե ​​մարզիչը ցանկանում է, որ ես խաղամ 30 րոպե, թող այդպես լինի»:

Տադիչը հրապարակավ ներողություն է խնդրել Դրագան Ստոյկովիչից և թիմից, հայտնում է Սերբիայի ֆուտբոլային միությունը։

«Ազգային հավաքականի ավագ Դուշան Տադիչը օգտվեց առիթից և ներողություն խնդրեց մարզիչ Ստոյկովիչից և նրա թիմակիցներից՝ Անգլիայի խաղից հետո իր չմտածված մեկնաբանությունների համար», – ասվում է հայտարարության մեջ: