Լիոնել Մեսսի. «Արգենտինան ֆավորիտ է, քանի որ մենք Աշխարհի չեմպիոնն ենք»

Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթին ընդառաջ խոսել է ֆավորիտի կարգավիճակի մասին։

«Ես միշտ ասել և շարունակում եմ ասել, որ Արգենտինան ֆավորիտ է, բայց գիտեք, որ մեր էությամբ մենք մեզ միշտ լավագույնն ենք համարում։

Այսօր իսկապես կարող ենք ասել, որ ֆավորիտ ենք, քանի որ Աշխարհի չեմպիոնն ենք, բայց դա չի նշանակում, որ Ամերիկայի գավաթը ոտքով գալու է մեզ մոտ»,- ասել է Արգենտինայի հավաքականի հարձակվողը։

Ամերիկայի գավաթի խաղարկությունը մեկնարկում է հունիսի 21-ին։ Արգենտինան առաջին խաղում կխաղա Կանադայի հետ: