Դենզել Դյումֆրիս․ «Ես չեմ ատում Թեո Էրնանդեսին, բայց մենք երբեք միասին չենք ընթրի»

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը խոսել է «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի հետ հարաբերությունների մասին։

«Նրա հետ միշտ թեժ պայքար է ընթանում, բայց դա նորմալ է դերբիի համար: Այնուամենայնիվ, ես խնդիր չունեմ Թեոյի հետ: Մեզանից յուրաքանչյուրը պաշտպանում է մեր ակումբի գույները։ Նա սիրում է «Միլանը», ես սիրում եմ «Ինտերը», և միշտ հաճելի է նրան հանդիպել խաղադաշտում, քանի որ դա իսկական պայքար է:

Այնուամենայնիվ, ուզում եմ հստակեցնել, որ ես նրա նկատմամբ ատելություն չունեմ, թեև չեմ կարծում, որ մենք երբևէ միասին ընթրենք։ Իմ և Թեոյի միջև կա միայն սպորտային մրցակցություն, մենք հարգում ենք միմյանց, և դա է գլխավորը։ Ես սիրում եմ սպորտը, մրցակցությունը և հանդիպումների լարվածությունը։ Իսկ միլանյան դերբին միշտ էլ յուրահատուկ հանդիպում է։ Իսկ իմ ու Թեոյի նման մենամարտերը այս հանդիպումների ԴՆԹ-ի մասն են կազմում՝ դրանք հատուկ դարձնելով»,- Դյումֆրիսի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դիմարցիոն։

Նախորդ մրցաշրջանում Ինտերը 94 միավորով դարձավ Ա Սերիայի չեմպիոն։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Միլանը» (75 միավոր):