Հայտնի է Պորտուգալիա – Չեխիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում հաղթել է Չեխիայի հավաքականին։

«Լայպցիգի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ պորտուգալացիների։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Վիտինյան։

Երեք գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում։ 62-րդ րոպեին Լուկաշ Պրովոդը առաջ մղեց չեխերին, 69-րդ րոպեին Ռոբին Գրանացը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ պորտուգալացիներին հաղթանակը պարգևեց Ֆրանցիսկո Կոնսեյկաուի գոլը։