Ռոբերտո Մարտինեսը բացատրել է, թե ինչպես է իր թիմին հաջողվել շրջել Չեխիայի հետ խաղը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը EURO-2024-ի խաղում Չեխիայի նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո (2:1) կիսվել է իր մեկնաբանությամբ։

«Այսօրվա խաղը չի կարելի գնահատել տակտիկական, տեխնիկական և ֆիզիկական տեսանկյունից։ Այսօր մենք հաղթեցինք, քանի որ ցույց տվեցինք տոկունություն, ցանկություն և հավատ:

Մենք իրացրինք 13 անկյունային, իսկ Չեխիայի հավաքականը ոչ մեկը։ Եթե ​​ավելի վաղ գոլ խփեինք, կարող էինք եւս 3 կամ 4 գոլ խփել։ Ինձ շատ դուր եկավ բնավորությունը և համառությունը: Անհավանական մթնոլորտ էր։ Մեր երկրպագուներն արժանի չէին, որ մենք պարտվեինք», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում Record-ը: