Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Ալ-Նասրում»։
AS-ի տեղեկություններով՝ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Ռամոսի հետ խաղացել է Մադրիդի «Ռեալում», և սաուդյան ակումբի նոր մարզական տնօրեն, Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդո Հիերոն փորձում են համոզել 38-ամյա խաղացողին։
Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ռամոսը կլքի «Սևիլիան» ազատ գործակալի կարգավիճակով։