Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
Հունիսի 17-ին EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Ավստրիայի հետ խաղում (1:0) Մբապպեն կոտրել էր քիթը։ Նրան մարզադաշտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Դյուսելդորֆի հիվանդանոց, որտեղ հաստատվել է ախտորոշումը։ Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, ֆրանսիացին վիրահատության չի ենթարկվի եւ սպասում է լուծում գտնել խմբային փուլի առաջիկա երկու խաղերի համար։
«Մանրամասները հայտնի դառնալուց հետո որոշում կկայացվի։ Ես տեսա նրան պառկած մերսման սեղանին, նա ուներ ավելին, քան պարզապես կոտրվածք: Նա ուշադրության կենտրոնում է, և դա նորմալ է: Բոլոր մանրամասները կներկայացնենք հնարավորինս շուտ։
Ես միշտ ասել եմ։ Կիլիանի հետ Ֆրանսիայի հավաքականը միշտ ավելի ուժեղ է դառնում։ Եթե լուրը լավ չլինի, մենք կպայքարենք առանց նրա։ Կիլիանը Կիլիան է։ Նա ավելի ուժեղ է դարձնում ցանկացած թիմ, որտեղ նա խաղում է»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։
Հաջորդ խաղում Ֆրանսիան կխաղա Նիդեռլանդների հետ։ Խաղը կկայանա հունիսի 21-ին։