Եվրո-2024-ի խմբային փուլի 4-րդ խաղային օրվա վերջին խաղում մրցեցին Ավստրիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Ֆրանսիայի հավաքականը հաղթեց՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը խփվեց 38-րդ րոպեին, երբ ավստրիացի պաշտպան Մաքսիմիլիան Վեբերը Կիլիան Մբապպեի փոխանցումից հետո գրավեց սեփական դարպասը։
D խմբում Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 3 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը։ Ավստրիան 4-րդ տեղում է։
Հաջորդ տուրում Ֆրանսիան կմրցի Հոլանդիայի հետ, իսկ Ավստրիայի հավաքականը կհանդիպի Լեհաստանին։