Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Մատս Հումելսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Իսպանիայի առաջնությունում։
«Ֆուտբոլիստը մոտ է «Մալյորկա» տեղափոխվելուն։ Մնում է կարգավորել մանրամասները»,- գերմանացի գործակալ Տիմո Բոլի խոսքերն է մեջբերում Diario de Mallorca-ն։
Հունիսի 14-ին Հումելսը հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից» և դարձավ ազատ գործակալ։