Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Սլովակիայից։
Միակ գոլը 7-րդ րոպեին խփեց սլովակ հարձակվող Իվան Շրանցը։
Երկրորդ խաղակեսում մրցավարները չեղարկեցին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի երկու գոլերը։ 56-րդ րոպեին գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Իսկ 86-րդ րոպեին Լոիս Օփենդայի ձեռքով խաղի պատճառով չեղարկվեց նաև երկրորդ գոլը։