«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «Չելսին» հետաքրքրված է վրացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբի սկաուտներն արդեն մի քանի անգամ այցելել են «Նապոլիի» հանդիպումները՝ ֆուտբոլիստի խաղը դիտելու համար։
Ավելի վաղ Կվարացխելիայի գործակալն ու հայրը հայտնել էին, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Նապոլիից»։