ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Եվրո-2024-ի Սերբիայի և Անգլիայի ազգային հավաքականների (0:1) հանդիպման ժամանակ խախտումների վերաբերյալ։
Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին Գելզենկիրխենում։
Սերբ երկրպագուներին մեղադրել են առարկաներ նետելու և ոչ պատշաճ վանկարկումներ հնչեցնելու մեջ։
ՈւԵՖԱ-ն նախատեսում է նաև հետաքննություն անցկացնել սերբերի կողմից հնարավոր «խտրական պահվածքի» վերաբերյալ։
ՈւԵՖԱ-ն շուտով կարգապահական վճիռ կկայացնի Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ։