Այսօր՝ հունիսի 17-ին, Մյունխենի (Գերմանիա) «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի` Ռումինիա – Ուկրաինա հանդիպումը։ Ռումինիայի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 3։0 հաշվով։
Ռումինիայի հավաքականից աչքի ընկան Նիկոլաե Ստանչուն, Ռազվան Մարինը և Դենիս Դրեգուշը։
Խմբի մյուս խաղում միմյանց դեմ են մրցելու Բելգիայի ու Սլովակիայի հավաքականները։