Մադրիդի «Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի պաշտպան Դանի Կարվախալին։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել իսպանացի պաշտպանի հետ նոր համաձայնագրի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» շատ գոհ է նախորդ մրցաշրջանում Կարվախալի ցուցադրած խաղից։
32-ամյա Կարվախալի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ, ուստի Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է արագ համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ։