«Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է, որ կարող է ձեռք բերել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատիս դե Լիգտին 50 միլիոն եվրոյով, այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» ղեկավարության շրջանում քննարկումներ են սկսվել դե Լիգտի հնարավոր տեղափոխության շուրջ, սակայն կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել։ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս լրացուցիչ տեղեկություններ է հավաքում հոլանդացի ֆուտբոլիստի մասին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում դե Լիգտը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։