Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսն իր կարիերայի տարիների ընթացքում պատշաճ ճանաչման չի արժանացել։ Ֆուտբոլիստը կավարտի կարիերան Եվրո-2024-ի ավարտին։
«Ֆուտբոլիստներին, ում պետք է տխրությամբ նայել Եվրո-ին։ Ես կասեի՝ Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը և Կրիշտիանու Ռոնալդուն։ Որովհետև հավատում եմ, որ սա նրանց համար Եվրոպայի վերջին առաջնությունն է։ Եվ ես ասում եմ տխուր, քանի որ մենք նրանց նման ֆուտբոլիստների հաճախ չենք տեսնում։
Ինչ վերաբերում է Կրիշտիանուին և Մոդրիչին, ապա ֆուտբոլը նրանց հանդեպ բարյացակամ է եղել և նրանց հպարտություն է տվել՝ համարվելու լավագույնն աշխարհում։ Կարծում եմ, որ Կրոսը բավարար չափով չի գնահատվել՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տեսակը։ Ինձ համար նա բացարձակապես անհավանական ֆուտբոլիստ է», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆիլիպ Կեսլերը։