Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է «Սևիլիայից»։
38-ամյա իսպանացին ոչ միայն անցկացրել է 2023/24 մրցաշրջանը ակումբի կազմում, նա ակումբի սան է և 2003-2005 թվականներին հանդես է եկել նաև «Սևիլիայում»։
Սպասվում է, որ Ռամոսը կարիերան կշարունակի «Սան Դիեգոյի» կազմում, որի դեբյուտը MLS-ում կլինի 2025 թվականին։