«Ժիրոնայի» 26-ամյա հարձակվող Արտեմ Դովբիկը գրավել է եվրոպական շատ ակումբների, այդ թվում՝ «Արսենալի» ուշադրությունը։
Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին, ֆուտբոլիստով հետաքրքրված է լոնդոնյան ակումբը։ «Արսենալը» ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դովբիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։