Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հարձակվող Կիլիան Մբապպեի շնորհանդեսին, հայտնում է El Debate-ը։
Աղբյուրի համաձայն, ակումբը վստահ է, որ Մբապպեի շնորհանդեսը կգերազանցի Կրիշտիանու Ռոնալդուի հետ արարողությանը: 2009 թվականին պորտուգալացու՝ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխությանը նվիրված միջոցառմանը ներկա է եղել մոտ 85 հազար հանդիսական։
Մբապպեի շնորհանդեսը «Ռեալում» կկայանա հուլիսի 16-ին «Սանտյագո Բեռնաբեուում»։ Մբապպեին կներկայացնի Զինեդին Զիդանը։
Մադրիդի «Ռեալը» հունիսի 3-ին հայտարարեց 25-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու մասին։ Մբապպեն նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում և «Մոնակոյում»։