«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կիսվել է իր կարծիքով Եվրո-2024-ի Սերբիայի դեմ առաջին խաղում ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղի մասին (1:0)։
«Ինձ ամեն ինչ դուր եկավ։ Դժվար է սխալվել, երբ քո կողքին կան Ջուդ Բելինգհեմն ու Դեկլան Ռայսը, իսկ ետևում` չորս պաշտպան: Կարևոր էր հաղթանակով սկսել։
Գիտեինք, որ ուժեղ թիմ ենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։