Անգլիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում հաղթեց Սերբիայի ընտրանուն (1:0):
Ինչպես հայտնում է OptaJoe-ն, Անգլիան դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմը, որը մրցաշարի խմբային փուլի հինգ հանդիպումներում անառիկ է պահել դարպասը։