Իտալացի մասնագետ Ռոբերտո Դե Զերբին կգլխավորի ֆրանսիական «Մարսելը», հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ Համաձայնագիրը կկնքվի 3 տարով։
Դե Զերբիի նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։