ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիային։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար Կվարացխելիան հարձակվողի գլխավոր թիրախն է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին արդեն տեղի է ունեցել փարիզցիների և վրացի ֆուտբոլիստի գործակալների հանդիպումը։
Նշվում է, որ ՊՍԺ-ն առաջարկել է պայմանագիր մինչև 2029 թվականը՝ տարեկան 9 միլիոն աշխատավարձ + բոնուսներ։