«Նապոլիի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակել է ակումբի հայտարարությունը՝ կապված վինգեր Խվիչի Կվարացխելիայի ապագայի մասին լուրերի հետ։
Ավելի վաղ Կվարացխելիայի գործակալը հայտնել էր, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից այս ամառ։
Կվարացխելիայի հայրը խոսել էր նաև վրացի վինգերի հետագա կարիերայի մասին։
«Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուգելիի և նրա հոր՝ Բադրիի հայտարարությունների հետ կապված՝ «Նապոլին» հիշեցնում է, որ խաղացողը երեք տարվա պայմանագիր ունի ակումբի հետ։ Կվարացխելիան չի վաճառվում։ Գործակալներն ու հայրերը չեն որոշում խաղացողի ապագան, միայն ակումբն է որոշում նման հարցերը»,- ասված է հայտարարության մեջ։
23-ամյա Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 45 հանդիպում, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։