«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջեկ Գրիլիշը մտածում է թիմը փոխելու մասին։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, 28-ամյա Գրիլիշն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը խաղային փորձի բացակայության պատճառով, սակայն նրա բարձր աշխատավարձն ու պայմանագիրը «քաղաքայինների» հետ խանգարում են դրան:
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Գրիլիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Գրիլիշի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: