Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդի» այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հաստատ չեն վաճառվի ամռանը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նշել է այն խաղացողներին, որոնց տրանսֆերային առաջարկները հաստատ չեն քննարկի։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ նման խաղացողների թվում են դարպասապահ Անդրե Օնանան, պաշտպաններ Լիսանդրո Մարտինեսը և Դիոգու Դալոն, ինչպես նաև կիսապաշտպան Կոբի Մայնուն, հարձակվողներ Ալեխանդրո Գառնաչոն և Ռասմուս Հոյլունդը։

Ընդգծվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են քննարկել նույնիսկ թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշի առաջարկը, ում ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։ Սակայն ավելի հավանական է, որ մանկունիանցիները կերկարաձգեն աշխատանքային պայմանագիրը 29-ամյա ֆուտբոլիստի հետ։

Նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է սահմանափակել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ազդեցությունը ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա։